Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Ամռանը սրացող ականջաբորբ

Ամռանը սրացող ականջաբորբ

Շատերը կզարմանան` իմանալով, որ ականջի տեսքը արտաքին ականջաբորբի` ցավոտ բորբոքման առաջացման գործում էական նշանակություն ունի: Ճիշտ է` այդքանից հետո էլ օրգանի ինքնատիպ կորերը փոխելու հնարավորություն ոչ-ոք չի ունենա, բայց պարզվում է` փորձագետներին հիվանդության առաջացումը կանխարգելող որոշ միջոցներ են հայտնի:

Բժիշկներին otitis externa անունով առավել հայտնի բորբոքումը հիմնականում ջրի` ականջի ուղի ներթափանցման արդյունքում է ի հայտ գալիս: Եվ հատկապես ամռանը, երբ մարդիկ առավել հաճախ են ջրի զովությանը տրվում:

Բժիշկների համոզմամբ, հիվանդությունից խուսափելու լավագույն միջոցը ականջները չոր եւ մաքուր պահելն է:

Ստորեւ մի քանի այլ խորհուրդներ ենք ներկայացնում.

  • Ջրածնի պերօքսիդ օգտագործե՛ք. ականջները ժամանակ առ ժամանակ ջրածնի 3 տոկոսանոց պերօքսիդով մաքրեք` ջուր կլանելու հատկություն ունեցող ականջակեղտից ամբողջությամբ ազատվելու համար:
  • Բամբակե ականջմաքրիչներ մի՛ օգտագործեք. դրանք կարող եք վնասել ականջի ուղու մաշկը եւ հիվանդության զարգացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծել:
  • Մազերը չորացնող սարք օգտագործե՛ք, միայն թե` ցածր ջերմաստիճանի վրա, բավականաչափ հեռու տարածությունից եւ մեծ զգուշությամբ` ականջի ուղու խոնավ միջավայրից ազատվելու համար:
  • Ջուրը մտնելիս ականջակալներ կրե՛ք. այս կերպ կարող եք ականջները ջրի ազդեցությունից հեռու պահել: Այդուհանդերձ, եթե ականջի մեջ խոնավություն է հավաքվել, ապա դրանք կարող են նաեւ հակադարձ ազդեցությունն ունենալ, ուստի բոլոր հանգամանքներում համոզվեք, որ ականջները չոր են:


Ինչո՞ւ է ջուրը եւ խոնավությունը արտաքին ականջաբորբ առաջացնում

Ի՞նչ կա ջրի մեջ, որ նման հիվանդություն է առաջացնում: Բանը նրանում է, որ ականջի ուղու վրա տարածվող մանրէները խոնավ պայմաններում առավել արագ են բազմանում եւ բորբոքում առաջացնում:

Մյուս կողմից էլ` մաքրությամբ չփայլող հանրային լողավազանները կարող են հավելյալ ռիսկ ներկայացնել` նոր մանրէների ներթափանցման համար: Եվ ամենեւին պարտադիր չէ, որ լողի սիրահար լինեք` այս հիվանդությանը ենթարկվելու համար: Ամռանը գրանցվող օդի խոնավության մակարդակը միանգամայն բավական է` մանրէների զարգացում խթանելու համար:

Ալերգիաները եւ մաշկային խանգարումները` էկզեման, փսորիազը կամ սեբորեան ականջի բորբոքումը կարող են առավել անտանելի դարձնել: Այդուհանդերձ, ամենաբարձր ռիսկային խմբում շաքարախտով հիվանդներն են:

Արտաքին ականջաբորբը կարող է նաեւ լոգանք կամ ցնցուղ ընդունելու արդյունքում ի հայտ գալ:

Բուժման լավագույն եղանակները

Արտաքին ականջաբորբի ախտանշաններն են` ականջի ուղու եւ արտաքին մասի (անցքի շուրջ ընկած հատվածը) կարմրությունն ու այտուցվածությունը, քորը, ցավը, ջրարտադրությունը եւ երբեմն էլ` մազաթափությունը:

Հիվանդության դեմ բուժման լավագույն եղանակները հակաբիոտիկ կամ հակասնկային կաթիլների տեսքով են լինում: Դրանք կիրառելուց առաջ հարկ է` ականջները ջրածնի պերօքսիդով մաքրել, որպեսզի կաթիլները մաշկի հետ շփում ապահովեն:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. detkulechim.ucoz.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ